Այսօր տարվա ամենատխուր օրն է


Մեծ Բրիտանիայի Կարդիֆի համալսարանի գիտնականները կիրառելով  իրենց իսկ մշակած «երջանկության բանաձևը» , հունվարի 16-ը ճանաչել են տարվա ամենադեպրեսիվ օր:
Այսօր շատ մարդիկ կզգան հետտոնական ու հետծննդյան ունայնություն, նրանց  այն համոզմունքն ու միտքը կայցելի, որ մոտ ժամանակներում հաճելի քիչ բան կլինի:
Վատ տրամադրության հիմնական պատճառը սառը եղանակն է, կուտակված պարտքերը, չվճարված վարձերը, ինչպես նաև` մինչև աշխատավարձը 2 շաբաթ ժամանակահատվածը:
«Բոլոր թվարկված գործոնները հունվարի երրորդ շաբաթը դարձնում են ամենատխուրը»,-ասում են նրանք:  Ըստ գիտնականների`  դժբախտության մաթեմատիկական բանաձևը բաղկացած է 7 տարրից. եղանակ, պարտք, անցած Ծննդյան տոներ, ամանորյա խոստումներից հետո անցած ժամանակ, շարժառիթի պակաս, անհետաձգելի որոշումներ կայացնելու անհրաժեշտություն:

No comments:

Post a Comment