Անցած 2011 թվականը իններորդ տեղը գրավեց պատմության մեջ ամենատաք տարիների շարքում

 



Երկրի ընդհանուր մակերեսային միջին ջերմաստիճանի պատճառով 2011 թվականը  մտավ  դիտարկումների պատմության մեջ` սկսած 1880 թվականից, ամենատաք տարիների տասնյակի մեջ: Ընդ որում, այդ տասնյակի ինը տարիները եղել են XXI դարի առաջին տասնամյակին:
Այս մասին տեղեկացնում է Գոդարդի անվան տիեզերական հետազոտըությունների ինստիտուտը (GISS) NACA:
Ինստիտուտի մասնագետները բացահայտել են, որ  մեր մոլորակում միջին ջերմաստիճանը 2011 թ. 0,51 ասիճանով ավելի բարձր է եղել, քան անցած 20 դարերի միջինը:
Դիտարկումների պատմության մեջ ամենատաք տարին, ըստ GISS-ի տվյալների, 2010-ն է: Միջին ջերմաստիճանը 2011-ին 2010-ի ռեկորդից ցածր է 0,12 ասիճանով: Ինչպես նշում են գիտնականները, բնական կլիմայական տատանումների պատճառով ջերմաստիճանը տարեցտարի չի աճում: Սակայն տասը տարվա մակարդակում ջերմաստիճանի կայուն աճ է նկատվում: XXI դարի առաջին 11 տարիները, XX դարի միջին ցուցանիշների համեմատ,  առանձնացել են շատ ավելի բարձր ջերմաստիճանով: XX դարի միակ տարին, որ մտել է ամենատաք տարիների տասնյակի մեջ, 1998-ն էր:
Գիտնականները հիշեցնում են, որ ջերմաստիճանի բարձրացումը հիմնականում պայմանավորված է ջերմոցային գազերի խտացմամբ, ամենից առաջ` ածխաթթու գազի, որոնք կլանում են Երկրից ինֆրակարմիր ճառագայթումը: Եթե 1880 թ. CO2-ի խտացումը կազմում էր 285 մասնիկ մեկ միլիոնի հաշվով, 1961 թ. հասնում էր 315 մասնիկի, ապա այսօր անցնում է 390 մասնիկից և շարունակում է աճել:
GISS-ի տվյալները ստացվել են աշխարհի ավելի քան 1000  տեղական կայանների տեղեկությունների, արբանյակային  դիտարկումների և Անտարկտիկայի հետազոտական կայանների չափումների հիման վրա:

No comments:

Post a Comment