Հույն կինոռեժիսորին մահացու վրաերթի է ենթարկել ոստիկանը


77-ամյա հանրահայտ կինոռեժիսոր Թեոդորոս Անգելոպուլոսը մահացել է նկարահանումների ժամանակ: Մոտոցիկլը կատաղի արագությամբ  հարվածել է ռեժիսորին այն ժամանակ, երբ վերջինս փողոցն էր հատում:
Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Նա ուղեղի բազմաթիվ վնասվածքներ է ստացել, ինչի հետևանքով ներքին արյունահոսություն է սկսվել: Ինչպես հետո է պարզվել, մոտոցիկլի ղեկին ոստիկան է եղել:
Թեոդորոս  Անգելոպուլոսը բազմաթիվ կինոմրցանակներ է ստացել: 1998-ին նա  Կաննի փառատոնում արժանացել է  «ոսկե արմավենու»  «Հավերժությունը և մեկ օրը»  ֆիլմի համար: Նրա հավաքածուում նաև վենետիկյան «Ոսկե առյուծ» մրցանակ կա: 2000-ին նա գլխավորել  է Մոսկովյան միջազգային   XXII փառատոնի հանձնաժողովը: Ռեժիսորի նոր ֆիլմը պետք է նվիրվեր Հունաստանի տնտեսական ճգնաժամին:

No comments:

Post a Comment