Հակերները կոտրել են իսրայելական ֆոնդային բորսան

 



“Սարսափ” (Nightmare) խմբավորման հակերները  կաթվածահար են  արել տել-ավիվյան ֆոնդային բորսայի աշխատանքը, ինչպես նաև կոտրել են իսրայելական   El-Alավիաընկերության կայքը: Հանցագործները ծայրահեղ իսլամիստներ են և գործում են Սաուդական Արաբիայում:

Երկուշաբթի Ցուլ Օմար (Ox Omar)մականունով հակերը իսրայելական   Jerusalem Post թերթին նամակ է ուղղարկել , որում գրել է , որ այսօր  տել-ավիվյան ֆոնդային բորսան և El-Alավիաընկերության կայքը շարքից դուրս կգան: Բորսայի ներկայացուցիչի խոսքով , հակերներին իրոք հաջողվել է կաթվածահար անել տրեյդերների աշխատանքը , բայց միայն որոշ ժամանակ: Կոտրելուց քիչ անց վաճառքը վերսկսվել է : Նմանատիպ հաղորդագրություն հրապարակել են նաև El-Al ընկերության աշխատակիցները:
Իսրայելական տարբեր հաստատությունների վրա կիբերհարձակումները  հունվարի սկզբից չեն դադարում: Երկու շաբաթ առաջ Սաուդական Արաբիայից մտել էին հազարավոր իսրայելցիների անձնական տվյալների և նրանց կրեդիտ քարտերի համարների մեջ: Դրանից հետո Իսրայելի բանկը արգելափակեց մոտ 15000 հաշիվ, որպեսզի հանցագործները չկարողանան ներթափանցել այնտեղ:
Հակերները բացահայտ հայտարարում են , որ ներկայացնում են  ”բարկացած մահմեդականների” Սաուդական Արաբիայից և պատրաստ են Իսրայելի հետ “սրբազան պատերազմ” մղել տարբեր  ասպարեզներում, այդ թվում էլեկտրոնային: Երկուշաբթի  հակերների գործողությունները  պաշտպանեցին ՀԱՄԱՍ խմբավորման ներկայացուցիչները:

No comments:

Post a Comment