Եթե Շոտլանդիան անկախության հռչակի, Լոնդոնը խոստանում Է նվազեցնել շոտլանդական վիսկիի արտահանումը

Շոտլանդիայի կողմից անկախության հռչակման դեպքում Մեծ Բրիտանիայի դեսպանութունները կդադարեն նրա վիսկին առաջ մղել արտաքին շուկաներում: Ինչպես հաղորդում Է ՙԱրմենպրես՚-ը, վկայակոչելով բրիտանական ԶԼՄ-ներ, այս նախազգուշացմամբ Էդինբուրգին դիմել Է Մեծ
Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը:
Ներկայում բրիտանական դեսպաննությունների առեւտրական բաժիններն արտասահմանում աշխատում են ընդլայնել շոտլանդական վիսկիի արտահանումը, որը երկրի եկամուտների գլխավոր աղբյուրներից մեկն Է: Անցյալ տարի Շոտլանդիան վիսկիի արտահանումից վաստակել Է 3 մլրդ ֆունտ (մոտավորպես 4,6 մլրդ դոլար):
Ինչպես սպասում են քաղաքագետները, տնտեսական շարժառիթները կարեւոր դեր կխաղան Շոտլանդիայի անկախության շուրջ հանրաքվեի ելքի հարցում: Նշվում Է, որ հաշվենկատությունը շոտլանդացիների ազգային բնավորության գլխավոր գծերից մեկն Է: Անցյալ տարվա դեկտեմբերին հրապարակված հարցման տվյալների համաձայնª շոտլանդացիների երկու երրորդը պատրաստ Է քվեարկել անկախության օգտին, եթե դրա արդյունքում իրենց անձնական եկամուտներն ավելանան տարեկան 500 ֆունտով:
Շոտլանդիայի տարածաշրջանային կառավարությունը ղեկավարում են ազգայնականները, որոնք մտադիր են անկախության հանրաքվե անցկացնել 2014 թվականի աշնանը:

No comments:

Post a Comment