Ուշագրավ գտածո. Գերմանիայում հայտնաբերվել է Բեթհովենի նամակը


Գերմանիայում հայտնաբերված նամակը, որը պատկանում է  Լյուդվիգ  վան Բեթհովենի գրչին, թվագրված է 1823-ով: Մեծ կոմպոզիտորը նամակում բողոքում է վատ ինքնազգացողությունից ու փողի քչությունից:

«Իմ փոքր աշխատավարձը և  հիվանդությունը թույլ չեն տալիս կարգի բերել իմ վիճակը»,- գրում է նա իր ծանոթ քնարահար ու կոմպոզիտոր Ֆրանց Շթոկհաուզենին:
Ընդ որում, նա խնդրում է իր «Հանդիսավոր մեսիայի» համար գնորդ գտնել:
Բեթհովենի մասին գրքի հեղինակ Ջոն Սուշեն գտածոն «շատ նշանակալի» է համարել. «Մենք վաղուց գիտեինք այդ նամակի գոյության  ու դրա բովանդակության մասին, սակայն յուրաքանչյուր իր, որն այն տեսքն ունի, ինչ Բեթհովենի օրոք է եղել, շատ նշանակալի է մասնագետների համար: Մենք կարող ենք ուսումնասիրել նրա ձեռագիրը, որը միշտ էլ անընթեռնելի է եղել, քանի որ հայրը նրան դպրոցից շատ վաղ է հանել, որպեսզի տղան ուշադրությունը կենտրոնացնի երաժշտության վրա»:
Բեթհովենի նամակը հասարակայնության ուշադրությանը կներկայացվի Լյուբեկում գտնվող Բրամսի ինստիտուտում:

No comments:

Post a Comment