Գիտնականները պարզել են, որ Facebook-ը օգտատերերին ստիպում Է տխրել

 



Ամերիկյան Յուտա Վելլի համալսարանի գիտնականները պարզել են, որ համացանցում տեղադրված կենսուրախ մարդկանց պատկերող լուսանկարները ազդում են օգտարերերի տրամադրության վրա եւ ստիպում նրանց տխրել:

Ինչպես հաղորդում Է ՙԱրմենպրես՚-ը, նման անսպասելի եզրակացություն Է բովանդակում Նիկոլաս Էջի գլխավորած հետազոտական խմբի զեկույցը: Խումբը մոտավորապես հազար ուսանողների հարցում Է արել համացանցում անցկացրած ժամանակի եւ իրենց բարեկամների լուսանկարները դիտելիս տրամադրության ու զգացողությունների փոփոխությունների մասին: Պարզվել Է, որ Facebook-ի ամենաակտիվ օգտատերերը հաճախ են տխրում այն մտքից, որ իրենց ծանոթների կյանքն անհամեմատ ավելի հագեցած ու հետաքրքիր Է, քան իրենց առօրյան:ՙՄենք գրեթե չենք մտածում այն մասին, որ մարդիկ, որպես կանոն, ձգտում են ցուցադրել ամենալավ ու գեղեցիկ լուսանկարները, որոնք պատկերում են կյանքի երջանիկ պահերը ` երեկույթներ, երկար սպասված արձակուրդ, ընտանեկան տոներ, նշանակալի իրադարձություններ: Եվ, իհարկե, այդ լուսանկարներում մարդիկ  ուրախ են ու անկեղծ… գուցե եւ ոչ միշտ են անկեղծ,-նշում են հետազոտողները:-Մեզանից ոչ ոք չի մտածում, որ սա ՙերջանկության խտացումն Է լուսանկարներում՚: Այն տպավորությունն Է ստեղծվում, որ ընկերն անհամեմատ ավելի երջանիկ Է՚: ՙՄենք նույն հարցն ենք տվել մինչեւ 23 տարեկան երիտասարդներին` դուք իսկապես կարծում եք, որ ձեր ընկերների կյանքն ավելի ուրախ Է. գործնականում 95 տոկոսը դրականորեն Է պատասխանել՚,-նշում են գիտնականները:

No comments:

Post a Comment