Լեւոն Արոնյանը` Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարի հաղթող

 




Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ եւ նվաճեց Վեյկ ան Զեեի սուպերմրշարի հաղթողի տիտղոսը: Վերջին տուրի կենտրոնական պարտիան Արոնյանի եւ Ռաջաբովի միջեւ ավարտվեց 12-րդ քայլում:
Սեւերով խաղացած Ռաջաբովը հին հնդական պաշտպանությունը փոխակերպեց Գրյունֆելդի պաշտպանության եւ հրաժարվեց պայքարից` առաջարկելով ոչ ոքի: Արոնյանին էլ անհրաժեշտ էր հենց կես միավոր. Մագնուս Կարսենը Լյուկ վան Վելիին հաղթելու եւ Արոնյանի պարտության դեպքում կդառնար հաղթող: Արոնյանը 13 հնարավորից վաստակեց 9 միավոր: Ռաջաբովը 8 միավորով ընթացիկ երկրորդ տեղում է:

No comments:

Post a Comment