Մեկ տարեկան երեխան կծել է օձի գլուխը




Իսրայելական Շվարամ քաղաքում մեկ տարեկան երեխան հաղթել է օձին`կծելով նրա գլուխը:  Իմադի  մայրը` Գադիրան կաթի բաժակը ձեռքին մտել է նրա սենյակ և տեսել կատարվածը:

Ինչպես հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, փոքրիկ Իմադը չի տուժել, բայց այնուամենայնիվ նրան հիվանդանոց են տարել հետազոտելու:
Երեխայի պապը պատմում է, որ տղան արթնացել է առավոտյան վաղ, իջել ծնողների մահճակալից, որտեղ գիշերել էր, և գնացել մանկական սենյակ: Այտեղ նա տեսել է 35սմ երկարության օձին: Իմադը բոլորովին չի վախեցել, մտածել է,որ ծնողները իրեն նոր խաղալիք են նվիրել:  Նա  բռնել է օձին և ինչպես բոլոր երեխաներն են վարվում խաղալիքների հետ, մտցրել է բերանը և սեղմել ատամները:  Երբ մայրը նրա բերանից հանել է կիսով չափ ծամված օձի գլուխը, երեխան  լաց է եղել:
Դեպքի վայր է եկել պրոֆեսիոնալ օձ բռնող Էլի Կոենը, նա ասել է , որ նման դեպքի առաջին անգամ է ականատես լինում: Կոենը ասել է , որ օձը երեք տարեկան է և նրա թույնը վնասակար չէ մարդու համար, չնայած կծելու տեղը կարող է մի քանի օր ցավել: Բարեբախտաբար երեխայի սպանած օձը փոքր չափերի էր,այդ օձերը խեղդում են իրենց զոհերին,ասել էօձ բռնողը:

No comments:

Post a Comment