Շոտլանդիան պատրաստվում է առանձնանալ Բրիտանիայից


Շոտլանդական կառավարության ղեկավար Ալեքս Սելմոնդը հայտարարել է բրիտանական խորհրդարանին, որ Շոտլանդիան մտադիր է  առանձնանալ Միացյալ Թագավորությունից, անկախ այն բանից, թե որքանով է  այդ տարբերակը ձեռք տալիս Բրիտանիային:
Անջատողականների առաջնորդը ելույթ է ունեցել Համայնքի  ու Լորդերի պալատի անդամների առջև  չորեքշաբթի, երբ Շոտլանդիայում նշվում էր տարվա տոնը` ազգային գրող բանաստեղծ Ռոբերտ Բյորնսի ծննդյան օրը:
Հավանաբար հենց այդ պատճառով էլ  մեջբերել է նրա խոսքը. «Ինձ ասում են, որ Լորդերի պալատում կան մարդիկ, ովքեր կարծում են, թե իրենք են  իրավասու որոշելու այն սահմանները, թե ինչ կարող է ու ինչ չի կարող անել Շոտլանդիան: Գուցե պետք է նրանց հիշեցնել Բյորնսի մեծ օրհներգը հավասարության մասին, ինչը խորհրդարանում  առաջ էլ է հնչել»,- հայտարարել է Սելմոնդը:
Շոտլանդիայի վարչապետը մեջբերել է մեկ այլ շոտլանդացու` Ջեյմս Ռոբերտսոնի խոսքը`բնութագրելու իր երկրի վիճակը` «վանդակից դուրս պրծած թռչնակ, որին այլևս հետ չես բերի»:
Ազգայնական Սելմոնդի ղեկավարած կրոնական կառավարությունը հայտարարել է 2014-ի աշնանը անկախության հանրաքվե անցկացնելու մասին: Ազգայնականները քարոզում են Անգլիայի ու Շոտլանդիայի  միությունը չեղյալ հայտարարելու օգտին, որն ավելի քան 300 տարվա պատմություն ունի:

No comments:

Post a Comment