«Բարսելոնայի» կամային հաղթանակը



Իսպանիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում, որը կայացավ  Մադրիդում, «Բարսելոնան» կամային հաղթանակ տարավ Մադրիդի  «Ռեալի» նկատմամբ` 2:1:
Արդեն հանդիպման 11-րդ րոպեին Ռոնալդուն դիպուկ հարվածով գրավեց «Բարսելոնայի» դարպասը: Ընդ որում, գնդակը սուրաց դարպասապահ Պինտոյի կողքով: Միայն ընդմիջումից հետո Պույոլը կարողացավ վերականգնել հաշվի հավասարակռությունը` 1:1: Իսկ 77-րդ րոպեին հանդիպմանը վերջակետ տվեց «Ռեալի» դարպասը գրաված Աբիդալը: Հունվարի 25-ին թիմերը կանցկացնեն պատասխան խաղը:
Հանդիպումից հետո «Ռեալի»  գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կատարվածի պատասխանատվությունն իր վրա է վրցրել և չի ցանկացել մեղադրել մադրիդյան ակումբի որևէ խաղացողի: Նա նաև նշելէ, ոչ թիմը դեռևս չի կորցրել հնարավորությունը հաջորդ փուլ դուրս գալու համար: «Այդ անելը դժվար կլինի, կարելի է ասել` շատ դժվար»,- եզրափակել է նա:

No comments:

Post a Comment