Հայհոյախոս թութակին ուղարկել են լեզվի դասընթացների



Թութակին, որը վերջերս էր հիմնվել Բիրմինգհեմի էկզոտիկ կենդանիների կենտրոնում, կստիպեն լավ վարվեցողության դասընթաց անցնել:
Դրա անհրաժեշտությունը  զգացվեց, երբ կենտրոնի աշխատակիցները լսեցին, որ թութակը պարբերաբար կոպիտ հայհոյանքներ է տեղում: Միստր Տի մականունով թութակին Tropical Inc կենդանաբանական ապաստարան են բերել տերերը, ովքեր էլ, ամենայն հավանականությամբ նրան այդպիսին  են դարձրել: Տին կենտրոնում է` երեխաների ու մեծահասակների  կրթական ծրագրին մասնակցելու համար, որոնց  մոտիկից են ծանոթացնում  կենդանիներին` շրջակա միջավայրի վերաբերյալ գիտելիքների ձեռքբերման նպատակով: Փաստն այն է, որ Տին դեռևս չի կարող կրթական ծրագրին մասնակցել` “կեղտոտ բերանի” պատճառով: Հիմա նա պետք է ծանոթանա իր ցեղակիցներին, որոնց բառապաշարը հարուստ չէ գռեհկաբանությամբ, ինչպես նաև լեզվի դասընթացների է մասնակցելու: Համենայն դեպս, Tropical Inc-ի տնօրենը կարծում է, որ Տին կուղղվի, դրա բոլոր  նախադրյալներն ունի: Նա երիտասարդ ու ընդունակ աշակերտ է: Սակայն, դեռևս պարզ չէ, թե նրա վերադաստիարակման  համար որքան ժամանակ կպահանջվի:

No comments:

Post a Comment