Բրիտանացուն դատել են շանը հարբեցնելու համար

Ընտանի կենդանի պահելու որոշումը ոչ միայն  ուրախություն է, այլև շատ լուրջ գործ: Դա է հաստատում Անգլիայի բնակիչներից մեկի պատմությունը:
Դատարանը արգելել է նրան երեք տարի կենդանի պահել, այն բանից հետո երբ նա հարբեցրել էր իր շան ձագին:

 Ինչպես հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները, անցյալ տարվա օգոստոսի  22 –ին Մետյու Կոկս անունով մեկը իր հարևանի հետ ծարավն էր հագեցնում ալկոհոլային կոկտեյլներով:  Նույնիսկ չմտածելով , որ իրենց խմիչքները ուրիշների բաժին կդառնան, բարեկամները դուրս են եկել ծխելու: Երբ նրանք վերադարձել են ապա  տեսել են,թե ինչպես  Կոկսի շունը, որը Լաբրադորի ձագ էր , խմում է թողած կոկտեյլը: Դրան առանձնապես նշանակություն չտալով , բարեկամները կենդանուն թողնում են տանը, որ նա քնի և չեն տանում անասնաբուժի մոտ:   Սակայն , ինչպես Նոտինգեմի դատարանում հայտարարեց դատախազ Մարիա Մուրը  «հարբած»շնիկին” հայտնաբերել են  հարևան տան մոտ, որից հետո շանը տարել  կլինիկա, որտեղ նրան կաթիլային են միացրել  օրգանիզմից ալկոհոլը հանելու համար:

Իր կենդանու նկատմամբ անպատասխանատու  վերաբերմունքի պատճառով  դատարանը արգելել է Կոկսին երեք  տարի շուն պահել , իսկ շան ձագի համար բարեբախտաբար գտել են  մեկ այլ տուն `ավելի հոգատար տերերով:

No comments:

Post a Comment