Անգլիայում վաճառվել է Ստալինի հետմահու դիմակը

Բրիտանիայի «Մալոքս»  աճուրդի սրահում վաճառվել է Ստալինի հետմահու բրոնզե  դիմակը: Գնորդը վճարել է 3 ,6 հազար ֆունտ ստեռլիգ (5,6 հազար դոլար) ու ցանկացել անհայտ մնալ:
Աճուրդում ներկայացված էին նաև Ստալինի դաստակների  բրոնզաձույլ պատճենները:
Փորձագետ գնահատողները ենթադրում են, որ դա Արևմուտքում գտնվող երկու դիմակներից մեկն է: 90-ականների սկզբին այն Եվրոպա էր տեղափոխել հայտնի արվեստաբան Ջեյմս Բերչը:

No comments:

Post a Comment