anonymoushackersbringdownfacebook.jpg image by Mr_Quik

Աշխարհի ամենամեծ սոցիալական ցանց FACEBOOK-ին սպառնում են զանգվածային հակերային հարձակմամբ: Զգուշացումը եկել է արդեն անուն հանած Anonymous հակերային խմբավորումից, որոնց կարգախոսն է “Մենք անհայտներն ենք, մենք մի ամբողջ լեգիոն ենք” և որոնք հայտնի են այնպիսի կայքերի կոտրմամբ, ինչպիսիք են՝ NATO-ի և PayPal-ի կայքերը: Այժմ նրանք կենտրոնացել են միլիոնավոր մարդկանց իրար կապող, ըստ էության մոլորակի բնակչության տվյալների աշխարհի ամենամեծ բազաի վրա:

“Ֆեյսբուք” օպերացիան պլանավորված է նոյեմբերի 5-ին: Դրա մասին խոսվում է  Youtube-ով՝ հակերների տարբեր լեզուներով հնչեցրած ուղերձում: Նրանք կարծում են, որ ֆեյսբուքը դա հսկայական հարթակ է հատուկ ծառայությունների համար, որտեղից հնարավոր է յուրաքանչյուրի մասին ինֆորմացիա կորզել: Եվ իբր Դրա համար ֆեյսբուքին վճարում են մեղմ ասած ոչ փոքր գումարներ:                            
 
Հիմա այլևս չկա YouTube կայքում տեղադրված այդ տեսանյութը:Այն ջնջվել է օգտագործողի կողմից: Մեզ մնում է միայն սպասել հետագա դեպքերի զարգացմանը...  

No comments:

Post a Comment