Թևավոր խոսքեր և աֆորիզմներ (մաս 7)

                               Գեղեցկություն, գեղեցիկ
Երբ իրը դառնում է օգտակար, այն իբրև կանոն, դադարում է գեղեցիկ լինելուց: Գյոթե
Սիրողին հաճախ տգեղն էլ գեղեցիկ է թվում: Թեոկրիտոս
Կան մարդիկ, որոնք նման են ժամանակակից խանութներին.ցուցափեղկերում ամեն ինչ կա, սակայն մտնում ես ներս՝ դատարկ է: Աուերբախ
Եթե մենք ինքներս ամենևին թերություններ չունենայինք, մենք այդպիսի հաճույքով չէինք նկատի նրանք ուրիշների մոտ: Լառոշֆուկո

Եթե մարդիկ տեսնելու լինեին ամեն բան այնպիսին, ինչպիսին, որ նրանք կան իրականում, մարմնական գեղեցկությունը շատ բան կկորցներ: Սթիվենսոն
Տխրության մեջ էլ գեղեցկություն կա: Չապլին
Ամեն մի իր ունի իրեն բնորոշ գեղեցկությունը, և, եթե այն փոխադրվում է ինչ-որ ուրիշ բանի վրա, դառնում է այլանդակություն: Լուկիանոս
Գեղեցիկը գերազանցում է վսեմին, քանզի այն հաստատուն է ու չի հագեցնում, մինչդեռ վսեմը հարաբերական է, անցողիկ ու անսանձ: Ամիել
Մարդու մեջ պետք է ամեն ինչ գեղեցիկ լինի, թե դեմքը, թե հագուստը, թե հոգին, թե մտքերը: Չեխով
Մարդու հետ համեմատած կապիկների գեղեցկությունն անգամ անճոռնի է: Հերակլիտ
Գեղեցիկը կարիք չի զգում լրացուցիչ զարդերի. ամենից շատ նրան գեղեցկացնում է զարդերի բացակայությունը: Հերդեր
Գեղեցիկ է թվում ամեն բան, ինչին սիրով ես նայում: Մորգենշտեռն
Գեղեցկության կողքին խելքն ու սիրտը մշտապես աղքատ բարեկամների տպավորություն են գործում: Էտյեն Ռեյ
Հոգեկան հատկանիշները չեն կարող տառապել մարմնական այլանդակություններից, այնինչ հոգեկան գեղեցկությունը իր փայլը հաղորդում է նաև մարմնին: Սենեկա Կրտսեր
Կնոջ համար երիտասարդ, բայց տգեղ լինելը նույնքան անմխիթարական է, որքան գեղեցիկ, բայց տարիքով լինելը: Լառոշֆուկո
Բարի համբավը ավելի լավ է գեղեցիկ դեմքից: Ֆուլլեր

No comments:

Post a Comment