Ինչ են խորհրդանշում վարդի գույները

Ամենահանրաճանաչ ծաղիկը` վարդ: Որպես կանոն այն նվիրում են կանանց, հաճախ ծաղկեփունջը ընտրում են ըստ անձի տարիքի.
  • Աղջիկներին մինչև 14 տարեկան նվիրում են  սպիտակ վարդեր
  • Աղջիկներին 14-18 տարեկան նվիրում են վարդագույն վարդեր
  • Աղջիկներին 18-25 տարեկան նվիրում են  ալ կարմիր վարդեր
  • Աղջիկներին  25-35 տարեկան նվիրում են  կարմիր վարդեր
  • Կանանց  35 տարեկանից բարձր նվիրում են մուգ կարմիր վարդեր
Այնուամենայնիվ պետք չէ հույսը դնել միայն տարիքային գնահատման վրա:
ԿԱՐՄԻՐ - գույն սիրո և կրքի, բացի դրանից կարմիր ծաղիկները արտահայտում են հարգանք և հաստատակամություն:
 
ՄՈՒԳ ԿԱՐՄԻՐ - ազնվական գույն,կատարյալ է լուրջ տոնակատարությունների համար:
 

ՎԱՐԴԱԳՈՒՅՆ - վարդագույն վարդերը նվիրում են երիտասարդ աղջիկներին, քանի որ այս գույնը խորհրդանշում է երիտասարդություն, համեստություն, անփորձություն, նրբություն, միամտություն: Վարդագույն վարդերը ընդունված է նվիրել սիրավեպի սկզբում, երբ կիրքը դեռ նոր է ծնվում, իսկ զգացմունքները լիովին արտահայտելու համար պակասում է խիզախություն: Վարդագույն վարդերը նվիրելով կարելի է արտահայտել համակրանք և հետաքրքրություն տվյալ աղջկա նկատմամբ:
 
ԲԱՑ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ - այս ծաղիկները առավել նպատակահարմար է նվիրել սիրելի կուռքերին, քանի որ դրանցով կարելի է արտահայտեել հիացմունքը նրանց տաղանդի և կատարած աշխատանքի նկատմամբ:
 
ՍՊԻՏԱԿ - սպիտակ վարդերը խորհրդանշում են մաքրություն, անկեղծություն և խոհեմություն: Դրանք ճիշտ է նվիրել ընկերուհիներին, կոլեգաներին, նոր մայրացած կանանց, երեխաներին:
 
ԿԱԹՆԱԳՈՒՅՆ(վարդագույն երանգով) – սա հարսանեկան ծաղկեփնջի ավանդական գույնն է: Կաթնագույնը դա ինքնության,նորաստեղծ ընտանիքի և երեխայի ծնվելու խորհրդանիշն է:
 
ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ - արտահայտում է ցանկություն, ակտիվություն, նպատակասլացություն, ուրախություն և լավատեսություն: Այսպիսի ծաղիկները նպատակահարմար է նվիրել ակտիվ երիտասարդներին, գործընկերներին:
 
ԴԵՂԻՆ - Շատերի համար այս գույնը խորհրդանշում է բաժանում, դավաճանություն, սակայն դեղին վարդերը խորհրդանշում է հավերժություն:

No comments:

Post a Comment