Արթուր Մեսչյան..

 
Նույնիսկ բառերն են ավելորդ այս հրաշք անհատին, երգահանին և պարզապես Մարդուն նկարագրելու համար: Լսեք իսկական երաժշտություն…



Միայն այն չի վաճառվում,
Որ ոչ կանգնում է, ոչ ընկնում,
Որ ոչ լողում է, ոչ թռչում,
Միայն այդ չի վաճառվում…
 Աղբյուրից մաքուր ջուրը խմելիս` ես կհագենամ,
Եվ հետո, մի պահ կառչած ներկային, ես կզարմանամ,
Թե ինչպես եղավ, որ մեր շուրջ հանկարծ ամենը փոխվեց:
Ասում են` ամեն երազանք ու հույս նորից պխտորվեց…
Ես փոխում եմ սլաքները,
Երեւի վերջին անգամ:
Չգիտեմ ճամփան իմ բաց է,
Թե կարմիր լույսին կմոտենամ…
Խուլ հառաչանքի ցավի մորմոքից,
Միշտ նույն գիշերով սահմանված չէս դու,
Բախտի խաղն է սա, մի դաժան վարկյան,
Անցիր բաց ճակատ, հայացքդ հեռու…
Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած,
Մոմի լույսով` խավարի մեջ համատարած,
Կհալածես դու տեսիլքներ արևավառ,
Կխարխափես և խավարին չես հավատա…

No comments:

Post a Comment