Բելգաիա

Բելգիայի դրոշԲելգիայի զինանշանը 
Բելգիայի դիրքը 
Բելգիան, կամ Պելճիքան արեւմտահայերենով , դաշնային թագավորություն է։ Պետության գլուխը թագավորն է, սակայն ղեկավարում է պետության կառավարությունը։
Բելգիան Եվրոպայում գտնվող փոքր երկիր է, նրա տարածքը գրեթե հավասար է ՀՀ-ի տարածքին: Ավտոմոբիլով կարելի է չորս-հինգ ժամում կտրել-անցնել նրա մի ծայրից մյուսը: Բելգիայի տարածքը տարբեր ժամանակներում պատկանել է Ֆրանսիային, Գերմանիային, Իսպանիային, Ավստրիային և Հոլանդիային:
Բելգիան անկախ պետություն է դարձել 1830թ. միայն: Բելգիայում ապրում են երկու ազգեր` վալոնները և ֆլամանդացիները: Բելգիան արտադրում է թուջ, պողպատ, պղինձ, ավտոմոբիլներ,հաստոցներ, քիմիկատներ, ապակի, գործվածքներ,գորգեր: Այդ ապրանքներով Բելգիան առևտուր է անում բազմաթիվ երկրների հետ: Բելգիան ընկած է Հյուսիսային ծովի ափին: Բելգիացիները շատ աշխատանք են կատարում նաև գյուղատնտեսության մեջ: Նրանք մշակում են հացահատիկ,կարտոֆիլ, բանջարեղեն: Երկրում բուծում են կովերի ասյնպիսի ցեղեր, որոնք առատ կաթ են տալիս: Բելգիան ընկած է Հյուսիսային ծովի ափին:Ծովից փչող խոնավ քամիները մեղմացնում են ձմեռային ցուրտն ու ամառային շոգը: Գետերը չեն սառչում: Ձմռանը մեծ մասամբ ամպամած է, մառախլապատ, ամռանը զով է, հաճախ տեղում են հորդ անձրևներ: Ծովափից դեպի երկրի խորքը հարթավայր է ձգվում: Այն հատում են գետերն ու ջրանցքները, որոնց երկայնքով բարդիներ են աճում: Շուրջը մուգ կանաչ մարգագետիններ են, արածում են կովերի նախիրներ: Այնուհետև հարթավայրն սկսում է բարձրանալ և վերածվել բլրաշատ տեղանքի: Երկրի հարավում, սահմանի մոտ,հարթավայրը փոխակերպվում է անտառապատ լեռների: Կենտրոնական Բելգիան պատված է երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, գետերի և ջրանցքների խիտ ցանցով, որոնց շուրջը եռում է կյանքը: Այստեղ արդյունահանում են քարածուխ, ծխնելույզներից ծուխ են արձակում խոշոր գործարաններն ու ֆաբրիկաները, և երկինքը պայծառ օրերին անգամ հաճախ մշուշապատվում է: Գետահովիտների երկայնքով գրեթե անընդմեջ ձգվում են քաղաքներն ու ավանները: Բելգիան կառավարում է թագավորը բայց նրա իշխանությունը սահմանափակված է խորհրդարանով:


No comments:

Post a Comment