Ամենա-ամենաները...



  • Աշխարհում ամենամեծ շունը՝ 4-ամյա Ջորջն Արիզոնայից, ում քաշը հասնում է 110 կիլոգրամի։ Նրա երկարությունը՝ քթի ծայրից մինչեւ պոչը, 221 սմ է։

























  • Աշխարհում ամենամեծ բերանը պատկանում է Ֆրանցիսկո Դոմինգո Ժոակիմին Անգոլայից. երիտասարդը կարող է այն ձգել մինչեւ 17 սմ։



  • Աշխարհում ամենափոքր մեքենան ստեղծել է Պերրի Ուոթկինսը։ Մեքենան կարող է զարգացնել մինչեւ 110 կմ/ժամ արագություն։ Այն ունի 104 սմ բարձրություն, 130 սմ երկարություն եւ 66 սմ լայնություն։



  • Աշխարհում ամենամեծ բաժակը գտնվում է Լաս Վեգասում։ Դրա մեջ տեղավորվում է 7600 լիտր սուրճ, ինչը կհերիքի 32 հազար մարդու։



  • Աշխարհում ամենատարեց երկվորյակները 101-ամյա Լիլի եւ Էնա Միլվարդներն են՝ ծնված 1910 թվականի հունվարի 4-ին։



  • Աշխարհի ամենաերկար կատուն 5-ամյա Սպոյին է, ում երկարությունը՝ քթի ծայրից մինչեւ պոչը, հասնում է 123.2 սանտիմետրի։



  • Աշխարհում ամենամեծ դդումը կշռում է 821 կգ եւ ունի 4.73 սմ տրամագիծ։ Այն աճեցրել է ամերիկացի ֆերմեր Քրիս Ստիվենեն։



  • 27-ամյա Լաուրա Հադլենդը 9852 տապակած տոստերից ստեղծել է իր սկեսրոջ դիմանկարը։ Տոստերը տապակել աղջկան օգնել են իր 40 ընկերները։



  • Միկի Մաուսների՝ աշխարհում ամենամեծ հավաքածուն պատկանում է Ջանեթ Էստեւեսին։ Այս պահին հաշվվում է 2760 նմուշ։



  • Փաստորեն ամենամեծ քիթը հայերինը չէ այլ...աշխարհում ամենամեծ քիթը պատկանում է թուրք Մեհմեթ Օզյուրեկին։ Նրա քիթն ունի 8.8 սմ երկարություն։



  • 10-ամյա կանադացի Ահարոն Քեյսին կարող է դեմքի վրա պահել միանգամից 17 թեյի գդալ։



  • Աշխարհում ամենափոքր կովն ապրում է Անգլիայի հյուսիսում։ Նրա հասակն ընդամենը 84 սմ է։



  • Թաբի անունով լաբրադորը Մեծ Բրիտանիայից մտել է Գինեսի ռեկորդների գրքի մեջ իր մաքրասիրության շնորհիվ։ Վերջին 6 տարիների ընթացքում նա գտել եւ իր տիրուհու մոտ է բերել ավելի քան 26 000 պլաստիկե շիշ։



  • Աշխարհում ամենաերկար մազերը պատկանում են չինուհի Կսի Կվիպինին, ով, երկարացնելով իր մազերը 1973 թվականից, այսօր դրանք հասցրել է 5.63 մետրի։



  • Աշխարհի ամենափոքրիկ շունը 4-ամյա Բու-Բուն է։ Նրա հասակն ընդամենը 10.16 սմ է, իսկ քաշը՝ 680 գրամ։

No comments:

Post a Comment