Ջենիֆեր Լոպեսի տղայի 6 հազար դոլարանոց կղանքը



 

Օրերս մի զավեշտալի դեպք է կատարվել աշխարհահռչակ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի ընտանիքում: Նրա 4-ամյա տղան չի հասցրել վազել մինչև զուգարան և կեղտոտել է լողավազանում:
«Մեր լողավազանում փոքրիկ «վթար» է եղել, երեխայի կղանքը խցանել է ֆիլտրացիայի խողովակը: Այժմ մենք պետք է 6 հազար դոլար վճարենք լողավազանի մաքրման համար»,- Ջենիֆեր Լոպեսի ամուսնու` Մարկ Էնթոնիի խոսքերն է մեջբերում gazeta.ru-ն:
Իսկ Լոպեսը, փորձելով արդարացնել տղային, ասել է, որ իր երեխաները կարողանում են զուգարանից օգտվել, պարզապես այդ պահին նա որոշել է խորամանկել ծնողներին:


No comments:

Post a Comment