Գնդիկավոր գրիչները սպանում են...


Ամեն տարի մոտ 100 մարդ է խեղդվում գնդիկավոր գրիչից: Ոչ` Հայաստանում, աշխարհում: Ոմանք պարզապես փորձում են հասկանալ, թե այդ ինչպես է հնարավոր… և իրենք էլ դառնում են 100-ից մեկը: Զգույշ եղեք, գրիչը հեռու պահեք հատկապես երեխաներից: Ամեն ինչ համտեսելու ցանկությունը կարող է ճակատագրական դառնալ:
Առաջին գնդիկավոր գրիչներն օգտագործվել են ռազմական նպատակով` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ` Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերում: Օդանավում գրառումներ անելու համար ինքնահոսը հարմար չէր. մթնոլորտային ցածր ճնշումից թանաքը սկսում էր ծորալ, ու գրիչը դառնում էր անպիտան: Գնդիկավոր գրիչն իսկական փրկություն էր:

Գնդիկավոր գրչի հեղինակը լրագրող է` հունգարացի Լասլո Բիրոն: 1938-ին արած գյուտը նրան փառք կամ հարստություն չբերեց: Լրագրողը հեղինակային իրավունքը հասցրեց գրանցել միայն Արգենտինայում: Ի դեպ, միայն արգենտինացիներն են գրիչը <<բիրո>> կոչում:
Ամերիկացի գործարարներն օգտվեցին առիթից ու սկսեցին գրիչների զանգվածային արտադրությունը: <<Գրիչ, որով կարելի է գրել նաև ջրի տակ>>, այսպես են գովազդել գնդիկավոր գրիչները: Դրանց առաջին խմբաքանակը շուկա է դուրս եկել Նյու-Յորքում, 1945-ին: Առաջին օրը 10 հազար գրիչ է վաճառվել: Մեկ գրիչն արժեր 12 դոլար. ամերիկացի բանվորն այդքան վաստակում էր մեկ օրում:
Ամեն վայրկյան 125 գնդիկավոր գրիչ է վաճառվում: Աշխարհում, ոչ` Հայաստանում:
Մեկ գրչով կարելի է մոտ 50 հազար բառ գրել կամ 1200-2250 մ երկարությամբ գիծ գծել:
Գրիչների արտադրության համաշխարհային ռեկորդը սահմանել է ֆրանսիական Bic ընկերությունը: Այն վաճառել է ավելի քան 100 միլիարդ գնդիկավոր գրիչ: Եթե դրանք շարեն մեկ գծով, երկարությունը 40 անգամ կգերազանցի Երկրից Լուսին ընկած հեռավորությունը:
Parker գրչով է ստորագրվել 20-րդ դարի կարևորագույն փաստաթղթերից մեկը` ֆաշիստական Գերմանիայի կապիտուլացիայի ակտը: Ճապոնացի ռազմամոլները նույնպես Ջորջ Փարքերի գրչով են արձանագրել իրենց պարտությունը: Արթուր Կոնան Դոյլն էլ է նույն բրենդն է օգտագործել <<Շերլոկ Հոլմսը>> գրելիս:
Գիննեսի ռեկորդների գրքում հայտնված ամենաթանկ գրիչը մեկ միլիոն եվրո արժե: Այն իտալական Montegrappa ֆիրմայի պլատինե գրիչն է, որը զարդարված է 1250 ադամանդով, որոնք գնահատվում են 48 կարատ:
Գրիչն ունենում է նաև այլ կիրառություններ` մազակալից մինչև ցուցափայտ: Լուսնի վրա հայտնված առաջին մարդու` Նիլ Արմսթրոնգի համար այն իսկական փրկօղակ էր: Նա պատահաբար կոտրել էր Eagle սարքավորման անջատիչը, որով տիեզերանավից իջել էր Լուսնի վրա: Առանց անջատիչը գործի դնելու չէր կարող բարձրանալ տիեզերանավ: Այդ ժամանակ Նիլն օգտագործեց ձեռքի տակ եղած սովորական գնդիկավոր գրիչը, որի օգնությամբ աշխատեցրեց անջատիչը:

No comments:

Post a Comment