Նեյմար Ջունիոր դա Սիլվա – Հրաշամանուկը Բրազիլիայից

Նեյմար դա Սիլվա – ֆուտբոլիստ որին համարում են Բրազիլիայի հավաքականի 2014 թվականի աշխարհի առաջնությանը հաղթանակի հասնելու գլխավոր բանալին.Ֆուտբոլիստ ով սիրում է վարել աշխույժ կյանք և 19 ամյա տղա ում մասին խոսում է ամբողջ աշխարհը:
Նեյմար Ջունիոր դա Սիլվան ծնվել է Սան Պաուլոյում 1992 թվականի փետրվարի 5-ին.Նրա հայրը զբաղվում էր ոսկերչությամբ:19 ամյա գերտաղանդը  ֆուտբոլով սկսել է զբաղվել 7 տարեկանից իր հարազատ “Սանթոսի” կազմում,ուր էլ մինչ հիմա հանդես է գալիս:Դեռ 16 տարեկանից նրանով հետաքրքրվում էին այնպիսի ակուբներ ինչպիսիք են “Ռեալ Մադրիդը”,”Մանչեստեր Սիթին”,”Բարսելոնան”,”Չելսին” և այլն:”Սանթոսի” մանկապատանեկան թիմում ֆուրոր անելուց հետո,նրան անվանեցին “Փոքրիկ Ռոբինյո”:Եվ ի դեպ նա մեկ անգամ չե,որ հայտնել է,որ Ռոբինյոն դեռ մանկուց համարվել է նրա կուռքը:Այս տարի ավելի ակտիվ էին քննարկում նրա տեղափոխությունը դեպի Եվրոպա,նրա համար մղվող պայքարում ֆավորիտ էր համարվում մադրիդի “Ռեալը”,ով գրեթե գնել էր նրան,սակայն ֆուտբոլիստը չեր պատրաստվում լքել իր հարազատ ակումբը այս տարի,քանի որ նա իր թիմի կազմում ցանկանում է մասնակցել աշխարհի ակումբային առաջնությանը,որը կկայանա դեկտեմբեր ամսին Ճապոնիայում:
Շատ են խոսում,որ արդեն հունվարին նա պայմանագիր է կնքելու “Արքայական ակումբի” հետ:
Այսքանը ֆուտբոլիստը կենսագրության մասին,հիմա որպեսզի կարողանաք ավելի լավ կարծիք կազմել նրա խաղային որակի մասին,առաջարկում եմ դիտել ներքևում գտնվող տեսահոլովակը:
 

No comments:

Post a Comment