Քրիստոնյայի ձին


Մի քրիստոնյա իր ձիուն վարժեցրել էր ասելու ալելույա և ամեն բառերը:Այդ բառերը լսելով  ձին հնազանդվում էր իրեն:Իր ծանոթներից մեկը,որ նույնպես քրիստոնյա էր մի օր գալիս է հյուր,և խնդրում,որ իրեն թույլ տա ձիով զբոսնել:Նստում  է ձին և բզելով փառաբանում` “ալելույա” բացականչելով:Ձին իր ընթաղքը արագացնում է,քանի որ այդ բառը իրեն առաջ էր մղում:Մարդը տեսնում է,որ ձին անկառավարելի է դառնում`գնալով դեպի քարափը:Իր վերջին աղոթքն է անում և վերջում ասում “ամեն”:Այդ բառի վրա ձին կանգնում է հենց քարափի եզրին:Մարդը ուրախանում է,որ փրկվեց և գոչում “ալելույա”:Բառը լսելով ձին քայլ է անում ու ընկնում անդունդը:

No comments:

Post a Comment