ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

  • Միայն ընկերոջ ձեռքը կարող է սրտիցդ հանել փշերը:
  • Ով իր համար ընկեր չի որոնում, նա ինքն իր թշնամին է:
  • Ընտրիր վատ ճանապարհ, բայց ոչ վատ ընկեր:
  • Ընկերությունը տևում է այնքան ժամանակ, քանի դեռ ամեն մի ընկեր կարծում է, որ ինքը մյուսներից մի քիչ ավելի գերադաս է:
  • Ընկերը պետք է իր վրա վերցնի ընկերոջ վշտերի մի մասը:
  • Երբե՛ք ընկերոջդ մի լքիր:
  • Նա, ով հավատարիմ ընկեր ունի, կարող է հաշվել, որ ինքը երկու հոգի է:
  • Արցունքներն անհամեմատ քիչ են լինում, եթե կա մեկը, ում հետ կարելի է հեղել դրանք:
  • Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց ընկերների:
  • Ընկեր ունենալու միակ միջոցը այդպիսին լինելն է:

No comments:

Post a Comment