Աշխարհի նոր ռեկորդ. Հնդկուհին 123 ժամ անընդմեջ պարել է...

Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները պաշտոնապես ռեկորդ են համարել հնդկուհու՝ 123 ժամ անընդմեջ շարունակվող ժողովրդական պարը:
Այս մասին հաղորդում է «Ассошиэйтед Пресс» լրատվական գործակալությունը:

Քալամանդալամ Հեմալեթան (Kalamandalam Hemaletha) 2010-ի սեպտեմբերին Քերալա նախանգի վարչական տարածք Տրիսսուրում 123 ժամ 15 րոպե պարել է Մոհինի-ատտամ կոչվող հնդկական ազգային պարը:

Այժմ 37-ամյա հնդկուհին աշխարհի ռեկորդակի է համարվում որպես աշխարհում ամենաերկար տևողություն ունեցող պարի կատարող: 

No comments:

Post a Comment