ԽԱՂԱԹՂԹԵՐ

Խաղաթղթերը շատ հին պատմություն ունեն: Արևելքն է համարվում նրանց հայրենիքը, որտեղից էլ դրանք արագորեն ու անարգել տարածվեցին աշխարհով մեկ` զարմացնելով ոչ միայն իրենց կենսունակությամբ, այլև նյութի, ձևի և խաղատեսակների բազմազանությամբ:
Եվրոպայում  խաղաթղթերը հայտնվեցին խաչակրաց արշավանքների դարաշրջանում, իրենց վրա հրավիրելով Իտալիայի լավագույն նկարիչների և ոփրագրողների ուշադրությունը: Վերջիններս իբրև նյութ օգտագործում էին պղինձը: Հանդիպում էին փորաքանդակ, փայտանածշ խաղաթղթեր:
Պատմում են, որ երբ Կոլումբոսի ուղեկիցները Սան Դոմինգո կղզում հիմնեցին եվրոպական առաջին բնակավայրը, ի թիվս այլ առաջնահերթ գործերի, նախաձեռնեցին նաև խաղաթղթերի արտադրություն` արմավենու տերևների վրա:
Իբրև պերճանքի առարկա խաղաթղթերը ենթարկվում էին հատուկ հարկավորման և շուտով այնքան շահութաբեր դարձան, որ շատ երկրների կառավարիչներ սկսեցին սահմանափակել դրանց ներմուծումը դրսից: Այս հանգամանքն էլ ծնունդ տվեց ազգային խաղաթղթերին` իրենց յուրատեսակ կոլորիտով, բազմագույն և բազմատեսակ նկարազարդումով:

No comments:

Post a Comment