ԱՖՈՐԻԶՄՆԵՐ

Մեծ կրքերը նույնքան հազվադեպ են, որքան արվեստի գլուխգործոցները։
Բալզակ
Հիացմունք ապրելու անընդունակությունը միջակության նշան է։
Բալզակ
Եթե մենք կարողանում ենք դիմակայել մեր կրքերին, ապա սովորաբար ոչ թե նրա համար, որ մենք ուժեղ ենք, այլ նրա, որ դրանք թույլ են։
Լառոշֆուկո
Նրանք, ովքեր սիրում են` կամ ոչինչ չեն կասկածում, կամ էլ կասկածում են ամեն ինչ։
Բալզակ
Գեղեցկությունը կանանց հարստությունն է, հարստությունը` տղամարդու գեղեցկությունը:
Կոնստանտին Մելիխան
Ամեն ճշմարտություն գեղեցիկ չէ, բայց ամեն գեղեցիկ ճշմարտություն է:
Կոնստանտին Ստանիսլավսկի
Նա չէ գեղեցիկը, ում ձեռքերը կամ ոտքերն են գովում, այլ նա, ում ողջը թույլ չի տալիս հիանալ առանձին դետալներով:
Լուցիում Աննեյ Սենեկա
Չկա ավելի անտանելի բան, քան երջանիկ մարդը:
Բալզակ
Կյանքը մեքենա է, որին շարժման մեջ է դնում փողը:
Բալզակ
Երբ մենք երջանիկ ենք լինում, միշտ բարի ենք լինում, բայց երբ բարի ենք լինում, միշտ չէ, որ երջանիկ ենք լինում։
Օսկար Ուայլդ
Մենք գիտենք սերն ուժեղ է ինչպես մահը, բայց փխրուն է ինչպես ապակին:
Գի դե Մոպասան
Սիրված չլինելն ընդամենը անհաջողություն է, չսիրելն է դժբախտություն։
Ալբեր Կամյու
Շատ տղամարդիկ` սիրահարվելով այտի փոսիկին, սխալմամբ ամուսնանում են ամբողջ աղջկա հետ
Ով ազատություն և ճշմարտություն չի սիրում, կարող է դառնալ հզոր մարդ, բայց մեծ` նա երբեք չի լինի:
Վոլտեր
Կարելի է լինել գիտնական գիտնականների հետ, բայց նկարիչների հետ հարկավոր է լինել բանաստեղծ:
Բալզակ
Բավական է միայն մարդ դառնա նշանավոր, իսկույն գտնվում են դպրոցում նրա կողքին նստած ինչ-որ մեկը:
Քին Հաբարդ
Երաժշտությունը մտածել չի կարող, բայց նա կարող է մարմնավորել միտքը:
Վագներ
Դժվար է հավատալ, որ մարդը ձեզ ճշմարիտն է ասում, երբ դուք գիտեք, որ նրա տեղը դուք կստեիք:
Մենկեն
Այն կարծիքները, որոնք մենք հայտնում ենք ուրիշների վերաբերյալ, վկայում են այն մասին, թե ինչ ենք մենք մեզանից ներակայացնում:
Գրաֆ
Զգուշացիր նրանից, ով քո հարվածին չի պատասխանել:
Հենրի Շոու
Մարդ կարող է ապրել իբրև արքա, կամ իբրև դատավոր, բայց նա պետք է մեռնի իբրև մարդ:
Ուեբստեր
Մի կծիր, բայց ֆշշացրու իմաստուն:
Աղքատիկ է սերը, եթե կարելի է չափել:
Շեքսպիր
Սերը միակ կիրքն է, որ չի ընդունում ոչ անցյալ, ոչ էլ ապագա
ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ
Մենք ատում ենք նրանց ում ամենից շատ սիրում ենք , որովհետև նրանք ընդունակ են ամենից շատ ցավ պատճառել մեզ ..
Լ. Սթարլինգ
Սիրած կնոջ կերպարը երբեք չի կարող ծերանալ …    Գյոթե

No comments:

Post a Comment