Աֆորիզմներ

* * *
  Բարեկամությունն ամենաանհրաժեշտ բանն է կյանքի համար, որովհետև ոչ ոք առանց ընկերների կյանք չի ցանկանում իրեն, նույնիսկ եթե նա ունենա մնացած բոլոր բարիքները:
* * *

Ամենալավ բանը, որ կա մարդու կյանքում, նրա ընկերությունն է ուրիշ մարդկանց հետ:
* * *

Բոլոր երջանկություններից նախընտրելի է ընտանեկան երջանկությունը:
* * *

Չկա ավելի դառն բան, քան այն մարդուն կորցնելը, որին դու համարում էիր քո ընկեր:
* * *

Իմացիր, որ բարեկամության մեջ մարդիկ միշտ երջանիիկ են:
* * *

Ավելի մեծ բան չկա, քան  ընկերներին տեսնելը, ավելի դառն վիշտ չկա, քան բաժանումն ընկերներից:
* * *

Զգույշ եղեք նրանց հետ ում հետ կապվում եք, երբեք մի մտեք այն ընկերախմբի մեջ և մի վստահեք այն մարդկանց, որոնց սկզբունքներին չեք հավատում:
* * *

Ընկեր ընտրիր առանց շտապելու, էլ ավելի քիչ շտապիր նրան փոխելու:
* * *

Եթե ձեռք բերես նոր բարեկամներ մի մոռացիր հներին:
* * *

Դուք ձեզ նվիրված ընկեր կգտնեք, եթե, բարձրանալով, նա ծանոթությունը չի խզի ձեզ հետ:
* * *

Իսկական բարեկամությունը նախանձ չգիտի:
* * *

Իսկական բարեկամներ լինելու համար, հարկավոր է վստահ լինել միմյանց նկատմամբ:
* * *

Ինձ բարեկամ է նա, ում ամեն ինչ կարող եմ ասել:
* * *

Բարեկամությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է անվստահությունը:
* * *

Միայն իսկական ընկերը կարող է հանդուրժել իր ընկերոջ թերությունները:
* * *

Իսկական ընկերը ճանաչվում է դժբախտության մեջ:
* * *

Կեղծ ընկերն անհամեմատ ավելի վատն է ոխերիմ թծնամուց:
* * *

Ով բոլորին ընկեր է ես նրան իմ ընկերը չեմ համարում

No comments:

Post a Comment