ԻՆՉՈՒ ԵՆ ԱՅԴՊԵՍ ԿՈՉՎԵԼ

ԱՍԵՂԻ ՀՐՎԱՆԴԱՆ-Աֆրիկա մայրցամաքի հարավային ծայրակետն է; Հարավ -Աֆրիկյան  հանրապետությունում:Պորտուգալացի ծովագնացները  դիտելով կողմնացույցի սլաքի խոտորումները; վայրն անվանեցին Ագուլյաս (ասեղ):
ԱՐՋԻ ԿՂԶԻ-գտնվում է Բարենցի ծովում; Նորվեգիայի տարածքում; զբաղեցնում է 180 քառ.կմ տարածք; բարձրությունը մինչև 536մ: Կղզին հայտնագործել և անվանակոչել է Վ.Բարենցը 1596թվականին: Կղզին անվանել է արջի նկատի ունենալով ; որ այնտեղ ինքն է սպանել սպիտակ արջ:

ԱՐՑՈՒՆՔԻ ԴԱՐՊԱՍ- Բաբ էլ-Մանդեբի նեղուց; անվանումն առաջցել է արաբերեն բաբ-դուռ;դարպաս և մանդիբ-վիշտ  ; արցունք բառից  նկատի ունենալով նավարկության վտանգավորությունը; նավաբեկումները:Գտնվում է Արաբական թերակղզու հարավ-արևմուտքում: Երկարությունը 109կմ է; նվազագույն լայնությունը  26կմ; նվազագույն խորությունը 31մ:
ԲԵՐՄՈՒՆԴՅԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԻ- Ատլանտյան օվկիանոսի Բերմունդյան ; Պուերտո Ռիկո կղզիների և Ֆլորիդա թերակղզու միջև գտնվող շրջանը; որն աչքի է ընկնում նավագնացության համար արտասովոր կերպով դժվարին պայմաններով:
ԵՐԿԱԹԵ ԴԱՐՊԱՍ-Դանուբ գետի կիրճ Ռումինիայի սահմանագլխին;  լայնությունը մինչև 150մ:
ԶԱՏԻԿԻ ԿՂԶԻ- հրաբխային կղզի Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում; Չիլիի տարածքում: Տարածությունը 165.5 քառ. կմ ; բարձրությունը 539մ; այստեղ է Ռանո Արսի հրաբուխը: Կղզին հայտնագործել է հոլանդացի ծովագնաց Յակոբ Ռոզգևենը 1722 թվականի ապրիլի 5-ին զատիկի քրիստոնեական տոնի օրը և ի պատիվ տոնի կղզին անվանել է զատիկի (իսպաներեն պասկուս) պոլինեզացիներեն անվանում են Ռապանուի:

No comments:

Post a Comment