Մորֆիի 7 օրենքները

 
Ամերիկացի ինժեներ Մորֆին ձևակերպել է մի քանի օրինաչափություններ, որոնք նկատած պետք է լինեն բոլոր նրանք, ովքեր գործ են ունեցել քիչ թե շատ բարդ գործիքների հետ:

  1. Ձեռքից բաց թողնված ծանր գործիքը միղտ ընկնում է այնպիսի տեղ, որտեղ կարող է հասցնել ամենամեծ վնասը:
  2. Միշտ, երբ խողովակը չափից ավելի երկար է լինում, հենց որ կտրում են, անհրաժեշտ չափից կարճ է ստացվում:
  3. Որևէ բարդ քանդելուց և կրկին հավաքելուց հետո միշտ պարզվում է, որ սարքի մասերից մի քանիսը ավելորդ են եղել:
  4. Եթե մեքենայի որևէ մաս կարող է և սխալ տեղակայվել միշտ կգտնվի այնպիսի մեկը, որ կվարվի հենց այդպես:
  5. Բոլոր հերմետիկ միակցումներն անպայման որևէ բաց են թողնում:
  6. Այն հաշվարկները, որոնք բոլորին երկրորդական են թվում, միշտ առավել մեծ սխալների պատճառ են դառնում:
  7. Աշխատանքների վերջնական փուլի մերձեցման հետ աճում ե սարքավորման մեջ էական փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը:

No comments:

Post a Comment