Ռեմբրանդին վերագրվող նկարի տակ հայտնաբերվել է նկարչի ինքնանկարը


Հետազոտողները Ռեմբրանդին վերագրվող “Մորուսով ծերունու դիմանկարի” տակ հայտնաբերել են այլ նկար:
Ռենտգենը ցույց է տվել, որ ծերուկի նկարի տակ այլ դիմանկար է, որն անավարտ է ու դեմք էլ գրեթե չի երևում, սական ուրվագծերը համընկնում են Ռեմբրանդի հայտնի դիմանկարներին: Կտավի ուսումնասիրությունը կատարվել է ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում: Բացի այդ, պարզվել է, որ  ծերուկի դիմանկարը, որն ավելի վաղ վերագրվում էր նրա աշակերտներին, իրականում  մեծ հոլանդացու վրձնի աշխատանքն է:

No comments:

Post a Comment