Բրիտանուհին 25 տարի ապրել է գրիչը ստամոքսում

Գրենական պիտույքը, որը վիրահատական ճանապարհով դուրս են բերել բրիտանուհու ստամքոսից, առաջվա պես գրում է:
Միացյալ Թագավորության կլինիկաներից մեկի մասնագետները վիրահատության ընթացքում 76-ամյա հիվանդի ստամոքսից հանել են գրող գրիչ: Տարեց կինը բժշկի էր դիմել որովայնի շրջանում սուր ցավերի ու սրընթաց քաշի կորստի  պատճառով: Հետազոտության ժամանակ բժիշկները նկատել էին սովորական գրիչ հիշեցնող մի բան: Հենց այդ օտար մարմինն էլ առաջացրել էր ներքին օրգանների բորբոքում ու սպառնալիք դարձել տարեց կնոջ համար: Վիրահատությունը հաջող ընթացավ: Կինը հիշեց, որ 25 տարի առաջ նա պատահաբար գրիչ էր կուլ տվել, որի միջոցով ինքնուրույն փորձել էր զննել իր նշագեղձերը: Նա պատմել է, որ աստիճաններին կանգնած փորձել է զննել կոկորդը, իսկ մյուս ձեռքում հայելի է եղել: Մի պահ նա սայթաքել է ու ընկել, իսկ գրիչն էլ ուղիղ կերակրափող է  մտել: Տուժածն իսկույն բժշկի է դիմել, վերջինս էլ ոչինչ չի հայտնաբերել ու առանց որևիցե բուժման` տուն թողել` չհավատալով  գրիչի մասին պատմությանը: Շուտով կինը մոռացել է այդ դեպքի մասին:”Ամենաշատը մեզ զարմացրեց այն փաստը, որ գրիչն առաջվա պես գրում է: Մենք չդիմացանք ու փորձեցինք այն”,պատմել են կլինիկայի աշխատակիցները

No comments:

Post a Comment