Կատուն 15 մլն դոլար ժառանգություն է ստացել


 Թոմազինո անունով կատուն հիմա պաշտոնապես համարվում է աշխարհի ամենահարուստ կատվազգին, որը ժառանգել է միլիոնատեր տիրուհու 15 մլն-անոց կարողությունը:

Մարիա Ասունտան մահացել է  անցած ամիս Իտալիայում, 94 տարեկանում ու քանի որ անմիջական հարազատներ չուներ, որոշել էր իր կարողությունը նվիրել սիրելի կատվին, որին գտել էր փողոցում ու տարիներ շարունակ հոգ տարել նրա մասին:
Դեռևս 2009-ին էր Ասունտան կտակ կազմել: Սակայն, Իտալիայի օրենքների համաձայն, կենդանիները ժառանգորդներ չեն կարող դառնալ: Դրա համար տատիկի փաստաբանները խորհուրդ էին տվել նրան իր սեփականությունը  փոխանցել կենդանիների պաշտպանության  որևիցե կազմակերպության:
Եվ, քանի որ հարմար կազմակերպություն չէր եղել, ուստի Ասունտան  կատվի խնամակալությունը հանձնել է  իր բուժքրոջը` Ստեֆանիային, որը խնամում էր տարեց կնոջն ու նույնպես սիրում էր կատվին: Ստեֆանիան  խոստովանել է.«Ես պատկերացում անգամ չունեի, որ տատիկն այդքան հարուստ էր: Անկեղծ ասած, փիսոյին այդ միլիոնները պետք չեն, նա լիարժեք երջանիկ է, երբ նրա թասը լիքն է »:
Աշխարհի ամենահարուստ կենդանին Գյունթեր անունով գերմանական հովվաշունն է, որը ժառանգել է 138 մլն դոլար իր տիրուհուց: Երկրորդ հորիզոնականում Կալու անունով շիմպանզեն է, որի «կարողությունը» կազմում է 61 մլն դոլար: Կալուի տիրուհին լողի ավստրալացի չեմպիոն Ֆրենկ Օ’ Նիլի կինն էր:

No comments:

Post a Comment