Իտալիայում երեք եղբայրները նույն ժամանակամիջոցում ինֆարկտ են ստացել


Իտալիայում 3 հարազատ եղբայրները միաժամանակ ինֆարկտ են ստացել:
Նրանցից երկուսը, որ այդ պահին միասին էին, մահացել են: 53-ամյա Ալբերտո Գարոֆալոնն ու նրա 45-ամյա եղբայրը` Գվիդոն կանանց ու երեխաների հետ Էթնայի ստորոտում պիկնիկի էին, երբ հանկարծ փոքր եղբայրը վատ է զգացել ու ընկել: Մոտ եկած ավագ եղբայրը,  ձեռքը դեպի կուրծքն է տարել ու  անգիտակից ընկել: Ուղղաթիռներով տեղ հասած բժիշկներն ընդամենն արձանագրել են երկուսի մահը` միոկարդի սուր ինֆարկտի  պատճառով :Նույն ժամանակահատվածում ինֆարկտ է ստանում նրանց երրորդ եղբայրը, որը հիվանդանոցում գտնվող մորն այցելության էր գնացել: Բուժանձնակազմը տղամարդուն իսկույն ինտենսիվ թերապիայի բաժանմունք է տեղափոխել ու անմիջապես բուժմիջամտության շնորհիվ վերջինս կենդանի է մնացել:Ներկայումս մասնագետներն ուսումնասիրում են այս ուշագրավ դեպքը, որի նմանը ոչ մասնագիտական բժշկության և ոչէլ անձնական պրակտիկայում չի հանդիպել:

No comments:

Post a Comment