ԲԿՄԱ-ի նախագահն անձամբ է բանակցել Յուրա Մովսիսյանի գործակալի հետ

Ռուսական Life Sport կայքի տեղեկությունների համաձայն, Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախագահ Եվգենի Գիներն անձամբ հանդիպել է Հայաստանի հավաքականի և Կրասնոդարի հարձակվող Յուրա Մովսիսյանի գործակալի հետ և քննարկել նրա տրանսֆերի վերաբերյալ հարցեր:

«Այս պահին, բանակայիններն ակտիվորեն հարձակվող են փնտրում: Շուտով ակումբը լքելու է լավագույն ռմբարկուներից մեկը՝ Վագներ Լավը, ինչպես նաև հստակ չէ վնասվածք ունեցող, չեխ հարձակվող Թոմաշ Նեցիդի ճակատագիրը: Դրա համար, հարձակվողի ձեռքբերումն առաջնային խնդիր է ԲԿՄԱ-ի համար: Եվգենի Գիներն անձամբ է հետևում այդ խնդրի զարգացմանը և ակտիվ մասնակցություն ունի նոր ֆուտբոլիստի փնտրման գործում:
Ընթացիկ մրցաշրջանում, Մովսիսյանը հիանալի դրսևորեց իրեն՝ հանդես գալով Կրասնոդարում և իր երկրի ազգային հավաքականում, որով էլ գրավեց ԲԿՄԱ-ի ուշադրությունը: Եվգենի Լեննորովիչը, մինչև անգամ, բանակցել է ֆուտբոլիստի գործակալի հետ»,- մեջբերում է ԲԿՄԱ-ի ղեկավարության մոտ կանգնած իր աղբյուրի խոսքերը՝ Life Sport-ը:
Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը Կրասնոդարում անցկացրել է 26 հանդիպում և դարձել 8 գոլի հեղինակ:

No comments:

Post a Comment