Չեխիայում ոսկե գարեջուր են վաճառում



Չեխական Օստրավա քաղաքի գարեջրագործ Մարեկ Պյետոնը ստեղծել է գարեջրի էլիտար տեսակ` ոսկու պարունակությամբ:

Յուրաքանչյուր շշի մեջ ավելացվում է իսկական 24 կարատանոց թանկարժեք մետաղ: Գարեջրի առաջին խմբաքանակն արդեն վաճառքի է հանվել: «Չեխիայում երբեմն գարեջուրը հեղուկ ոսկի են անվանում: Իսկ այն գայլուկը, որից պատրաստվում է գարեջուրը` կանաչ ոսկի: Ահա ես էլ որոշեցի ստեղծել իսկական ոսկե գարեջուր»,-բացատրել է գարեջրագործը:
Նոր գարեջուրն անվանվել է «24Կ Գոլդ Ֆաուստ»: Տվյալ տեխնոլոգիայի համաձայն, 0,7 լ տարողությամբ շշի մեջ մինչ գարեջրալցումը 0,018 գ  և 8 սմ չափսով ոսկե ֆոլգայի շերտ է մտցվում, ինչից հետո  ըմպելիքի շիթը ոսկին վերածում է հազարավոր մանր մասնիկների: Ի դեպ,  դրանք լավ տեսանելի են շշի մեջ ու կայծկլտում են շիշը թափահարելիս: Առաջին 60 շիշը վաճառի հանելուց հետո անմիջապես  սպառվել են: Նոր արտադրատեսակի գինը չի հրապարակվում: Պյետոնը պատրաստվում է ավելի մեծ խմբաքանակ արտադրել:

No comments:

Post a Comment