Ագրեսիվ կոկորդիլոսը ձկնորսներին ծառ է բարձրացրել

 



Ագրեսիվ կոկորդիլոսը վախեցրել է ավստրալական երկու ձկնորսների և  ստիպել է  նրանց բարձրանալ ծառերի վրա, հաղորդում է  ABC News-ը:
Դեպքը կատարվել է կիրակի երեկոյան Դարվին քաղաքի ծովածոցում:  Կոկորդիլոսի հայտնվելու պահին երկու տղամարդ վերադառնում էին ձկնորսությունից ` իրենց հետ համապատասխան անհրաժեշտ սարքավորումներով :
Երեք մետրանոց կոկորդիլոսը փորձել է հարձակվել ձկնորսների վրա, բայց նրանց հաջողվել է բարձրանալ ջրի կողքը աճող ծառերի վրա`տանելով իրենց հետ կարթերը և ձկնորսության մյուս պարագաները: Տղամարդկանցից մեկը չի կարողացել մնալ ճյուղի վրա և ընկել է ջուրը, բայց կարողացել է նորից բարձրանալ ծառը ` խուսափելով գիշատիչից:
Ձկնորսները ի վերջո բջջային հեռախոսից զանգել են ոստիկանություն և օգնություն խնդրել: Իրավապահներն  իրենց հերթին  ագրեսիվ կոկորդիլոսի մասին հաղորդել են  բնապահպանական գերատեսչություն,որի աշխատակիցները ուղևորվել են ծովածոց:
Մասնագետները լողացել են դեպի ծառերը, վախեցրել կոկորդիլոսին և օգնել ձկնորսներին իջնել  ծառից: Բնապահպանական գերատեսչության աշխատակիցը ասել է,որ ձկնորսներից մեկը, հավանական է նա ով ընկել էր ջուրը, շատ ջղային տեսք ուներ:
Կոկորդիլոսին , որը փորձել էր հարձակվել ձկնորսների վրա, այդպես էլ չեն պատժել:

No comments:

Post a Comment