«Լիոնը» Պլատինիի աջակցությա՞մբ է անցել հաջորդ փուլ.

«Լիոնը» Պլատինիի աջակցությա՞մբ է անցել հաջորդ փուլ. նոր սկանդալ


 
Ֆուբոլի Չեմպիոնների Լիգայի վերջին տուրում «Լիոնը» հաջորդ փուլ անցնելու համար պետք էր գերխոշոր հաշվով հաղթեր «Դինամոյին» և սպասեր, որ «Այաքսը» կպարտվի «Ռեալին»: Արդյունքում այդպես էլ եղավ:
«Ռեալը» 3:0 հաշվով հաղթեց «Այաքսին»: Խաղի ընթացքում մրցավարները մի քանի տարօրինակ որոշումներ կայացրեցին` չհաշվելով նաև հոլանդացիների երկու գոլերը:


Իսկ առավել սկանդալային էր անմիջապես «Լիոնի» խաղը, որը մրցակցին հաղթեց 7:1 հաշվով: Այստեղ տեսախցիկները արձանագրել են Զագրեբի «Դինամոյի» խաղացող Վիդայի հետաքրքիր վարքն ու ձեռքին գտնվող թուղթը: Վիդան աչքով էր անում տեսախցիկին «Լիոնի» հինգերորդ գոլից հետո, իսկ նրա ձեռքում մինչ այդ խաղադրույքի թերթիկի նմանվող մի բան էչ նկատվել:
Այսքանը դեռ քիչ է, «Այաքսի» երկրպագուները հրապարակել են մի բանկային տեղեկանք, որում երևում է, թե ինչպես է «Լիոնը» շուրջ 2 մլն եվրո փոխանցել Զագրեբ:
Հոլանդացի երկրպագուները ենթադրվում են նաև, որ ՈւԵՖԱ-ի ֆրանսիացի նախագահ Միշել Պլատինին օգնել է իր հայրենակիցներին` անցնելու հաջորդ փուլ, և հենց նրա գործուն միջամտությամբ են իրերը նման դասավորություն ստացել:
Մի բան է հստակ. ամեն ինչ ստացվել է «Լիոնի» ուզածով, և ֆրանսիացիները հաջորդ փուլում են` ի դժբախտություն «Այաքսի»:

No comments:

Post a Comment