Ֆրանսիայում ծնողները պատանդ են վերցրել դպրոցի տնօրենին



Ֆրանսիայում`  կաթոլիկ դպրոցում,  դաստիարակության խիստ մեթոդներից դժգոհ ծնողները դպրոցի տնօրենին  ու ուսուցիչներին  պատանդ են վերցրել: Դեպքը կատարվել է երկրի հարավում գտնվող Բեր-լ’Էթան քաղաքում: Տնօրենին ու 4 ուսուցիչների ծնողները ողջ գիշեր պատանդ են պահել, այդպիսով արտահայտելով իրենց դժգոհությունը դաստիարակության մեթոդների դեմ, որից բոլոր երեխաները սկսել էին դժգոհել:

Նրանք պահանջել են նաև աշխատանքից հեռացնել վերջերս նույն դպրոցում աշխատանքի անցած ուսուցչին: «Մենք այլ միջոց չունեինք  լսելի դառնալու համար: Մեր երեխաները լացում են ամեն օր, նրանց պատժում են ու  առանց  հսկողության դպրոցի դռներից դուրս թողնում: Մենք այլևս չէինք հավատում ուսուցիչներին, քանի որ շարունակ խոստումներ էինք լսում, սակայն ոչինչ չէր արվում: Մեր երեխաների մեծ մասն այլևս դպրոց չի կամենում հաճախել»,- պատմել է ծնողների ներկայացուցիչը:
Ծնողները 15-ն են եղել: Ընդ որում,  մեծ մասը` մայրեր: Նրանք գրավել են հաստատությունն ու ուսուցիչներին  փակել դասարանում` թելադրելով իրենց պահանջները: Ոստիկանները շրջապատել են դպրոցը ու սկսել բանակցությունները: 12 ժամ անց, դպրոցի տնօրենն ու ուսուցիչներն ազատ են արձակվել, այն բանից հետո միայն, երբ տեղի կաթոլիկ եկեղեցու  ներկայացուցչությունը խոստացել է , որ երիտասարդ ուսուցչին  կազատի աշխատանքից: «Մենք` ծնողներս,  թեթևացած ենք: Դա շատ դժվար էր և մեզ, և ուսուցիչների  համար: Հիմա մենք ընդամենը ցանկանում ենք վերադառնալ տուն` երեխաների մոտ»,-ասել են  նրանք:

No comments:

Post a Comment