Ամերիկացին կարդալ է սովորել 92 տարեկանում



Կոնեկտիկուտ նահանգի բնակիչ Ջիմ Արրուդ Հենրին իր ողջ գիտակցական կյանքում թաքցրել է այն փաստը, որ կարդալ չգիտի: Նույնիսկ ամենամտերիմները` ընտանիքի անդամները,  գլխի չեն ընկել դրա մասին:

Ծնունդով պորտուգալացի Արուդը կարողացել միայն 3 դասարան սովորել, իսկ հետո ստիպված է եղել զբաղվել ձկնորսությամբ, որ օգնի ընտանիքին: Միակ մարդը, որը տեղյակ էր տղամարդու գաղտնիքին` կինն էր: Արուդը կնոջn ուղարկել էր քարտուղարների կուրսերի, որպեսզի նա զբաղվի տնային հաշիվներով ու թղթաբանությամբ: Ջիմը հազարավոր հնարքներ էր մտածում, որ ոչ մեկն իր անգրագիտության մասին գլխի չընկնի: «Երբ մենք ռեստորանում էինք, Ջիմը սպասում էր, մինչ որևիցե մեկը պատվեր կտար, որից հետո նա ասում էր` այնքան էլ վատ չի հնչում, գուցե ես էլ դրանից փորձեմ-,պատմել  է թոռը: -Իսկ երբ նրան հաշիվն էին բերում թղթի վրա, նա կրկին հարցնում էր` ասացիք որքան պետք է վճարեմ»:
Սակայն  2005-ին,  երբ լրացավ Ջիմի 92 տարին, նա որոշեց շտկել դրությունը,  չնայած պատկառելի տարիքին` լրացնել բացթողնվածը: Անգրագիտությունը կյանքում նրան շատ դժվարությունների սռջև է կանգնեցրել: Երբ  ծերանոցում պետք է թղթեր ստորագրեր, նա նույնիսկ չգիտեր, թե որտեղ և ինչ պետք է աներ: Ծերունին սկսել է  իր գրագիտության գործը այբուբենից ու մանկական գրքերից: Սիրելի կնոջ անսպասելի վախճանը ստիպել է այդ գործը մի քանի տարով հետաձգել, սակայն, 2009-ին նա վերսկսել է ուսուցումը` դասատուի օգնությամբ ու   որոշ ժամանակի անց այնքան հմտացավ, որ սկսեց իր հիշողությունները շարադրել թղթի վրա:
2011-ին 98-ամյա աշակերտն  արդեն հիշողությունների ժողովածու ուներ, որը վերնագրեց «Ձկնորսի լեզվով»: Գիրքը լույս է տեսել նոյեմբերին ու մեծ հաջողություն ունի: Կինոպրոդյուսերներն արդեն հեղինակի հետ քննարկում են դրա էկրանավորման հնարավորությունը:
«Յուրաքանչյուրը պատմություն ունի: Ինձ կյանքը սովորեցրել է մի պարզ ճշմարտություն` երբեք չհանձնվել»,-խոստովանել նորաթուխ գրողը:

No comments:

Post a Comment