Այն օրը, երբ երկնքից խնձորներ ընկան


Բրիտանիայի Քովենթրիի բնակիչները բնության անհավանական մի երևույթի են ականատես եղել.
այս եղանակին հատուկ անձրևի  կամ ձյան փոխարեն երկնքից հանկարծ նրանց գլխին խնձոր է թափվել: Օդերևութաբանները հակված են կարծելու, որ  հիշյալ տեղանքում ձևավորվել է  մրրիկ, որն օդ է բարձրացրել ինչ որ այգու խնձորները, իսկ հետո, պարզապես ցրել դրանք: Սակայն այս տեսության դեմ են արտահայտվել  որոշ “քննադատներ”, որոնք փորձում են հավատացնել, որ Քովենթրիում միշտ էլ վհուկներ են ապրել ու կատարվածն էլ նրանց ձեռքի գործն է: Խնձորաթափի ժամանակ անցորդներն ու վարորդները ծայրահեղ զգուշություն էին ցուցաբերում, որպեսզի “աշնան հարվածի” տակ չհայտնվեն: Անսովոր “տեղումից” հետո բնակիչները հաշվել են  երկնքից ընկած խնձորները, որոնք սովորական` 3 հատից շատ ու շատ  ավելի էին` ուղիղ 100 հատ:

No comments:

Post a Comment