Ասիայում գտել են առնետներին ուտող ձուկ-վարունգ

 
Վայրի բնության  համաշխարհային հիմնադրամը հաղորդում է, որ անցյալ տարի Մեկոնգ գետի շրջակայքում բնագետները հայտնաբերել են ավելի քան 200 նոր տեսակի բույսեր և կենդանիներ:
Դրանց թվում են  մողեսներ, որոնք միայն իգական սեռի են, ձուկ-վարունգներ, բույսեր, որոնք կերակրվում են թռչուններով և առնետներով  և այլ տեսակ բաներ, հաղորդում:



Ասիական Մեկոնգ գետի երկարությունը 4500 կմ է , այն հոսում է Կամբոջայով, Լաոսով, Թաիլանդով, Մյանմայով և  Հարավային Չինաստանի Յունան նահանգով:  Վայրի բնության  համաշխարհային հիմնադրամի (WWF) ներկայացուցիչները  վերջերս հրապարակել են զեկույց, որտեղ ասվում է , որ  այդ մեծ տիրույթում  անցյալ տարի բնագետները  երկու օրը մեկ հանդիպում էին գիտությանը  անհայտ բույսերի և կենդանիների:  Ընդամենը  մարդուն անհայտ ֆլորայի և ֆաունայի 200 տեսակ է  գտնվել:
Հայտնաբերված յուրատեսակ  «կենդանիների» թվում է  սուր ցցված քթով կապիկը, որն ունի Էլվիս Պրեսլի մազափնջից  և որը  անձրևի ժամանակ  գլուխը թաքցնում է ծնկների արանքում, որպեսզի խոնավությունը  չմտնի նրա բարձր ցցված քթից ներս:
Այս զվարճալի  կապիկներն  ապրում են Մյանմայի լեռնային վայրերում` Կաչինում:  Բացի  այդ, գիտնականներին զարմացրել են  յուրատեսակ մողեսները, որոնք միայն իգական սեռի են :  Բազմանալու համար  նրանց արու հարկավոր չէ, այդ սողունները բազմանում են բաժանման եղանակով:
WWF-ի ցուցակում  տեղ են գտել նաև   վառ նարնջագույն թաթերով , դեղին վզով և կապտա-մոխրագույն ձկան մարմնով , ձևով և գույնով վարունգ հիշեցնող  հեկկոն (մողեսի տեսակ)   և  գիշատիչ բույսերի  հինգ տեսակ, որոնք սնվում են  թռչուններով  և նույնիսկ առնետներով:
Ինչպես  նկատել է հիմնադրամի ներկայացուցիչ  Ստյուարդ Չեմպենը , նոր գտնված կենդանիներից շատերը  կարող են անհետանալ  մինչ  ուսումնասիրվելը: Նրանց մի մասը   վերանալու  եզրին է:  Պատճառները մի քանիսն են :  Կենդանիների մի մասին կարող են ուտել ավելի մեծ գիշատիչներ, մյուսներին բռնում և վաճառում են արտասահմանում , իսկ երրորդներին  որսում են  նրանց օրգանները վաճառելու համար: Օրինակ  տեղական ռնգեղջյուրների վրա կրակում են  եղջյուրի համար, որոնք կարևոր  դեր են կատարում  ավանդական ասիական բժշկության մեջ:

No comments:

Post a Comment