Առնետներն կարեկցելու հատկություն ունեն

 



Բնագետները ապացուցել են , որ առնետները  ունակ են անշահախնդիր կարեկցելու: Scienceամսագրի հոդվածում   գիտնականները ներկայացրել են  այդ երևույթի կրճատ բացատրությունը, նշում է ScienceNOW-ն:

Դեռ մինչև վերջերս կարծիք կար,որ միայն մարդը կարող է իր համակրանքը արտահայտել: Ավելի ուշ գիտնականներին հաջողվեց հայտնաբերել նման զգացմունքային նշաններ կապիկների մոտ, նրանք պարզվեց ունակ են ցավակցել իրենց նմաններին:
Նոր աշխատանքի շրջանակներում գիտնականները վերցրել են առնետների զույգ, որոնք բավականին երկար ապրել և տեստավորվել են միասին, և նրանցից մեկին փակեցին կափարիչով ոչ մեծ վանդակի մեջ, որը ներսից հնարավոր չէր բացել: վանդակը տեղադրեցին ավելի մեծի մեջ` երկրորդ կենդանու կողքին:

Մի քանի օրում փորձարկվող առնետը սովորել են արագ բացել վանդակը և ազատ արձակել ընկերոջը:Այդ ժամանակ վանդակում տեղադրել են առնետի նման տիկնիկ կամ այն թողնում էին դատարկ`կենդանին սարքին ուշադրություն չէր դարձնում:
Ավելի ուշ գիտնականները փորձը բարդացրին, նրանք  ավելացրեցին հատուկ միջնապատ, որը թույլ էր տալիս բացել վանդակը, բայց թույլ չէր տալիս ազատված առնետին շփվել ընկերոջ հետ: Դա բացառեց կենդանու գործողությունների շահամոլությունը, քանի որ գիտնականները ենթադրում էին, որ վանդակի հարևանները կարող էին ազատել միմյանց հանուն միասնական կոպերացիայի:
Բացի դրանից, եթե կողքը կեր էր լինում վանդակի մեջ, ապա առնետը սկզբից բացում էր հարևանի վանդակը,հետո`կերակրով վանդակաը: Նա այդ ուտելիքը կիսում էր ընկերոջ հետ: Սակայն որոշ մասնագետներ համաձայն չեն աշխատանքի եզրակացությունների հետ, նրանք կարծում են , որ առնետները կարող են այլ դրդապատճառներ ունենալ:

No comments:

Post a Comment