Ճապոնիայում մահացել է աշխարհի ամենածեր շունը


Ճապոնական Իբարաքի պրեֆեկտուրայում մահացել է աշխարհի ամենածեր շունը:

Պուսկե անունով շունը 26 տարեկան 8 ամսական էր: Շան տերն ասել է, որ նա իրեն լավ էր զգում ու մահացել է ծերությունից:
Պուսկեն  ծագումով փողոցային շուն էր, ծնվել է 1985-ին: 2008-ին մեքենայի տակ էր ընկել ու հրաշքով կենդանի մնացել: 2010-ին Պուսկեն  արժանացել է  Գինեսի գրքում պատվավոր` աշխարհի ամենատարեց շունը  կարգավիճակին:

No comments:

Post a Comment