Բացահայտվել է Սթոունհենջի գաղտնիքներից մեկը



Երկար տարիներ ողջ աշխարհի գիտնականները փորձել են բացահայտել Սթոունհենջի ծագման գաղտնիքները:
Այդ հնագույն կառույցը հնարավոր է որ  տաճար կամ էլ թագավորական դամբարան եղած լինի: Ուելսի ազգային ինստիտուտի ու Լեսթերի համալսարանի մասնագետները ասում են , որ իրենց հաջողվել է գտնել այն վայրը, որտեղից բերվել են   Սթոունհենջի քարերը: Մոտակա հանքերը հտնվում են կառույցից 240 կմ հեռավորության վրա: Ինչ վերաբերում է մի քանի տոննա կշռող քարերի տեղափոխմանը, ապա նրանք ենթադրում են, որ քարերը քաշելով տեղադրել են  հսկայական լաստանավերի վրա ու  գետով տեղափոխել: Միայն այդպես կարելի էր դրանք  տեղ հասցնել:

No comments:

Post a Comment