Թոշակառուն որոշել է չար մարդկանցից փրկել Յակուտիայի Հատիկոյին


Յակուտսկի կենդանիների պաշտպանության հիմնադրամը որոշել էր հոգ տանել տեղացի  Հատիկոյի ճակատագրի մասին ու տեղավորել նրան մի կացարանում` մինչ նրան  տեր կգտնվեր:
Միայն այդպես կարելի է փրկել բարի շանը,որին կնքել են  կինոհերոսի անունով, քանի որ նա   քայլ անգամ չէր հեռանում իր սատկած ընկերուհուց: Հատիկոն փորձում էր իր մարմնի ջերմությամբ տաքացնել ընկերուհու սառած մարմինը, չնայած դրսում գիշերը ջերմաստիճանն իջնում է մինչև -50 աստիճան: Ըստ երևույթին, նա չի կարողանում մոռանալ, թե ինչպես էր իր ընկերուհու հետ  հսկում ավտոտնակները: Նրանք միասին էին մեծացել ու շատ կապված էին: Երբ ընկերուհուն` լայկային թաղեցին, նա փախավ կացարանից ու վերադարձավ հարազատ վայրը: Այս պատմությունը բոլորին չէ, որ հուզում է: Կան շնատյացներ, որոնք նույնիսկ համացանցում քննարկում էին Հատիկոյին թունավորելու տարբերակները: Կային այնպիսիները, որոնք ծաղրով առաջարկում էին շնից խորոված պատրաստել: Հատիկոյին խղճաց մի թոշակառու, որը պատրաստվում է նրան իր տուն տանել: Նա  ավտոբուսի վարորդ է, տանը մի շուն ունի, որին ընկեր է հարկավոր:

No comments:

Post a Comment