Բանգլադեշի 30-ամյա Ռաֆիկուլ Իսլամը ձերբակալվել է: Նա կտրել է իր
21-ամյա կնոջ աջ ձեռքի բոլոր մատները:
Տղամարդը, որն աշխատելու նպատակով
մեկնել էր ԱՄԷ, տուն վերադառնալով և իմանալով, որ դեռատի կինը` Հավա
Ախտերը առանց իրեն տեղեկացնելու որոշել է բարձրագույն կրթություն ստանալ,
կապկպել է կնոջ ձեռքերը, փակել նրա բերանը, ապա կտրել մատները: 6 ժամ տևած
բանակցություններից հետո, ի վերջո համաձայնել է կնոջը հիվանդանոց
տեղափոխել: Բժիշկները կասկածել են, որ կատարվածն այնքան էլ դժբախտ պատահարի
հետևանք չէ ու ի վերջո, հարցուփորձով կարողացել են պարզել
ճշմարտությունը: Ամուսինը խոստովանել է նաև, որ կնոջ կտրված մատներն աղբն է
նետել, ինչից հետ միայն աղջկա հարազատները շտապել են դրանք գտնել ու
հիվանդանոց հասցնել: