Tiffozzi

Ապենինյան թերակղզում թիմերի մեծ մասն քաղաքականացված են և հարում են որևէ կուսակցական ուժի:  Անհնար է  մարզադաշտում տեղ զբաղեցնել Uitras-երի ու ֆան-խմբավորումների կողքին:
 
Ինտեր. Curva Nord (Ջուզզեպի Միացցա  մարզադաշտի գոլերից մեկի հետևի հյուսիսային տրիբունան է) : Այստեղ տեղ են զբաղեցնում Ինտերի ֆան-խմբավորումները:  Դրանցից ամենամեծերն Viking-ն ու Lrruducibili-ն է: Եթե առաջինի անվանումը պարզ է , ապա երկրորդի անվանումն իտալերենից թարգմանաբար նշանակում է ԱՆՍԱՍԱՆԵԼԻՆԵՐ , որի խորհրդանիշն է թուրը ,  երկթև մարտական կացինը և իտալական դրոշի գույները : Lurruducibili-ն առանձնանում է նրանով , որ այդ խմբում չափից շատ են սափրագլուխները: Իսկ ինչ վերաբերվում է Viking-ներին ապա նրանք մի քանի անգամ ավելի վտանգավոր են քան սափրագլուխները: Նրանք համարվում են ամենավտանգավորն Ապենինյան թերակղզում: Ռոմա Curva Sud (Օլիլպիական մարզադաշտի գոլերից մեկի հետևի հարավային տրիբունան է ) : Ջալառոսների ամենավտանգավոր խմբավորումը Fedain  է, որի գլուխ կանգնած են տեղացիները:
Միլան curva Sud (Ջուզզեպե Միացցա մարզադաշտի հարավային տրիբունա) : Այստեղ առաջնային դիրքերում են Brigate Commandos-ն ու Guerrieri Ultras_ը : Մարտական բրիգադը հաճախակի է աչքի ընկնում քաղաքում իրականացված ավերածություններով:
Յուվենթուս  Curva Sud ; Թուրինյան մարզադաշտի հարավային տրիբունան զբաղեցնում են  Nuclon-ն ու lirriducibili-ն ; վերջինս Ապենինյան թերակղզում վատ համբավ ունի :
Լացիո Curva Nord :  հռոմեական այս ակումբի միակ ընկեր թիմն միլանյան Ինտերն է : Լացիոն իր հերթին  հանդիսանում է Ներաձուրիի միակ ընկեր ակումբը:  Օլիմպիական մարզադաշտի նշված տրիբունայում եղանակ են ստեղծում հռոմեական <<անսասանելիները>> : Վերջիններս համագործակցում են Մադրիդի Ռեալի Ultras Sur-ի և Լոնդոնի Չելսիի Hooligans-ների հետ:
Սամպդորիա-Cruva Sud Ջենովայում ֆուտբոլասերներն փորձում են զերծ մնալ քաղաքականությունից: Տեղի Ultras խմբավորման ղեկավար  Տիտո Կուչիարոնիի առաջարկով ջենովացիների բոլոր խաղերն ուղեկցվում են <<Մեր քաղաքականությունը Սամպդրիան է >> մեծ պաստառով:
Պալերմո Curva Nord . Սիցիլիական այս ակումբն ամենաքաղաքականացված թիմերից է և կիսում է ֆաշիստական աջակողմյան հայացքներ: Տեղի Ultras-ների ամենամտերիմները մեկ այլ ֆաշիստական Պադովան է :
Պարմա-curva Nord: Ամենահայտնի ֆան խմբավորումը Boys-1977-ն է , որի ղեկավարներն նույնիսկ մարզադաշտւմ փորձում են համատեղել ֆուտբոլն ու քաղաքականությունը:
Ատալանտա curva Pisani : տարիներ առաջ լուծարվեց <<կապտասև բրիգադան>> ` brigate Nerazzurri , որից հետո Nord-ում քաղաքականությունը կտրուկ նվազեց: Բերգամոտոյի Ultras-ը միակն է , որն ակնհայտորեն հակամարտում է Ապենինյան թերակղզու բոլոր 3 քաղաքների Միլանի , Հռոմի և Թուրինի հետ :
Կալյարի curva Nord : Ամենահայտնի խմբավորումն Sconvolts-ն է : Nord տրիբունայում միշտ սփռվում է չորս հրեշների մեծ նկար ինչով կղզիաբնակներն ուրվագծում են իրենց մարտունակությունը:
Էմպոլի . curva Maratona Այս թիմի ամենահայտի ֆան խմբավորումն Desperados Rangers-ն է , այսինքն կարմի երկրպագուները: Նրանք իրենց հանդիպումները կազմակերպում են հիմնականում մարզադաշտից դուրս Zarata թաղամասում:
Սիենա curva Robur: Տրիբունայում տոն են տալիս Ultras Fighters-ի ներկայացուցիչները , իսկ ամենափոքր խմբավորումն դա Gruppo d Azione խմբավորումն է ; Բոլորին միավորում է սերն դեպի քաղաքը և ատելությունը դեպի Տոսկանիա շրջանի թիմերը:
Նապոլի Curva Sud : Այս թիմի ֆան խմբավորումներն ամեն կերպ հեռու են մնում քաղաքականությունից :  Նրանց հիմնականում ֆինանսավորում են տեղի մեծահարուստներն ու մաֆիան :


No comments:

Post a Comment