Ջրի նշանակությունը մեր կյանքում

Ջուրը ծածկում է մեր մոլորակի 70%-ը: Քաղցրահամ ջուրը կազմում է Համաշխարհային օվկիանոսի 3%-ը, ընդ որում մեծ մասը` սառցադաշտերում: Խմելու ենթակա է մոտ 1.1%-ը:
Ջուրը մարդու օրգանիզմ է հասցնում թթվածին, ապահովում է ջերմակարգավորումը և մաշկի խոնավացումը: Սակայն միևնույն ժամանակ մարդն ամեն քայլափոխի հեղուկ է կորցնում: Օրգանիզմի հեղուկի թեկուզ 1%-ի կորուստը կարող է ուժեղացնել հոգնածությունը, բթացնել մտավոր գործունեությունը և նվազեցնել աշխատունակությունն ու կենտրոնացման ունակությունը 5%-ով: 2% հեղուկի կորստի դեպքում մարդ ծարավում է, 6-8% դեպքում` կիսաուշագնաց վիճակում է հայտնվում, 10% կորստի դեպքում սկսվում են հալյուցինացիաներ և կուլ տալու հետ կապված խնդիրներ; 12% դեպքում մարդ մահանում է: Լիովին առանց ջրի մարդ կարող է ապրել 3-5 օր: Ավելի քան 400 մլն մարդ ապրում է ջրի խիստ պակաս ունեցող տարածքներում, ավելի քան 1 մլրդ մարդ չունի խմելու ջուր օգտագործելու հնարավորություն, 850 մլն մարդ էլ ոռոգման ջրի բացակայության պատճառով սովի է դատապարտված: Ջրի աղտոտվածությունից առաջացող հիվանդություններից տարեկան մահանում է մոտ 2 մլն մարդ` հիմնականում երեխաներ: Զարգացող երկրներում հիվանդությունների 75%-ը կապված է ջրի հետ: Բացարձակ մաքուր ջուր գոյություն չունի: Ջուրը համապիտանի լուծույթ է. այն պարունակում է մեծ քանակությամբ օգտակար, վնասակար ու նույնիսկ վտանգավոր նյութեր: Սակայն, ինչպես ապացուցել են գիտնականները, որոշակի համադրության դեպքում այս մասնիկներն առկա են խողովակից եկող ջրի մեջ: Կյանքի ընթացքում մարդ խմում է մոտ 35 տոննա ջուր, ու դրա հետ միասին մոտ 420 բաժակ աղ ու աղտոտ նոյւթեր:

No comments:

Post a Comment